Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Գերմանացիների 74 տոկոսը ճիշտ է համարել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Բունդեսթագի որոշումը

Գերմանացիների 74 տոկոսը ճիշտ է համարել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու 
Բունդեսթագի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացիների մեծամասնությունը հավանություն է տվել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Բունդեսթագի որոշմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ARD հեռուստաընկերության համար Infratest dimap-ի կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ դրա մասնակիցների 74 տոկոսը ճիշտ է համարել Բունդեսթագի որոշումը: Գերմանացիների 91 տոկոսն այն կարծիքին է, որ Թուրքիան Գերմանիայի համար վստահության արժանի գործընկեր չԷ: Ապրիլին այս թիվը ցածր Էր 12 տոկոսային կետով:

Թուրքիան հուսալի գործընկեր Է համարում հարցվածների միայն 7 տոկոսը, ինչը տասը տոկոսային կետով պակաս Է, քան ապրիլին:

Հավանաբար հենց Անկարայի նկատմամբ անվստահությունն Է պատճառը, որ գերմանացիների ճնշող մեծամասնությունը՝ 89 տոկոսը, այն կարծիքին Է, որ Գերմանիան չպետք է զիջումներ անի անայցագիր ռեժիմի հարցում, նշում Է ARD-ն:

Ավելի վաղ Բրյուսելը հայտարարել է Թուրքիայի հետ միգրացիոն գործարքի շրջանակներում նրա քաղաքացիների համար այցագրերը չեղարկելու պատրաստակամության մասին, եթե Անկարան կատարի մի շարք պայմաններ, մասնավորապես, վերանայի ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող օրենսդրությունը:

Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվեց փոխել հակաահաբեկչական օրենսդրությունը, հայտարարելով, որ Թուրքիան «իր ուղին ունի»: Ավելի ուշ նա սպառնացել Էր Բրյուսելին դուրս գալ միգրացիոն գործարքից, եթե անայցագիր ռեժիմ չտրամադրվի իր երկրի քաղաքացիներին:

Գերմանացիների մեծամասնությունն այն կարծիքին Է, որ Բեռլինն այդ հարցում չպետք Է զիջի Անկարային, եթե նույնիսկ դա հարվածի տակ դնի փախստականների վերաբերյալ գործարքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am