Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հայաստանցի մասնակիցները 7 մեդալ են նվաճել մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

Հայաստանցի մասնակիցները 7 մեդալ են նվաճել մաթեմատիկական միջազգային ուսանողական 
օլիմպիադայում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի է ունեցել մաթեմատիկական միջազգային ուսանողական հերթական օլիմպիադան:  Հայաստանը ներկայացնող մասնակիցները 7 մեդալ են նվաճել օլիմպիադայի ընթացքում,- «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ ԿԳՆ-ից :

  Օլիմպիադային մասնակցել են աշխարհի 72 համալսարանների թիմերի 320 մասնակից: Հայաստանից մասնակցել են Երևանի պետական, Հայաստանի ամերիկյան և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանների թիմերը: Օլիմպիադան անցկացվել է  անհատական և թիմային հաշվարկներով: Երևանի պետական համալսարանը ներկայացրել է 4 մասնակից: Ալբերտ Գևորգյանը և Ալբերտ Սահակյանն արժանացել են ոսկե մեդալների: Վազգեն Միքայելյանը արծաթե մեդալ է նվաճել:  Ավետիք Կարագուլյանն արժանացել է բրոնզե մեդալի:

 Հայաստանի ամերիկյան համալսարանը  ներկայացրել են Արտյոմ Քոսյանը և Լևոն Ստեփանյանը: Արտյոմն արժանացել է արծաթե, իսկ Լևոնը՝ բրեոնզե մեդալի:

Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը ներկայացրել է Հրաչյա Քոչարյանը: Նա բրոնզե մեդալ է նվաճել:

Հայաստանը ներկայացնող 7 մասնակիցնեը ստացել են 2 ոսկե, 2 արծաթե, 3 բրոնզե մեդալներ: Ուսանողական միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմերը ղեկավարել է  ԵՊՀ և ԵԱՀ դասախոս Կարեն Քեռյանը:

Առաջին ՄՄՕ-ն անցկացվել է 1959թ. Ռումինիայում: Այդ թվականից ի վեր օլիմպիադան անցկացվում է ամեն տարի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am