Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ է դարձել Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն
21:17, 25 Օգոստոս 2016
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի վիճակահանությունից հետո տեղի ունեցավ նաև Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի պարգևատրման արարողությունը: Լավագույնի կոչման համար պայքարում էին Քրիշտիանու Ռոնալդուն, Գարեթ Բեյլը և Անտուան Գրիզմանը:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ քվեարկության արդյունքում Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ է դարձել Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում