Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Samsung-ը գնում Է Siri ձայնային օգնականի մշակողների ստարտապը. The Wall Street Journal

Samsung-ը գնում Է Siri ձայնային օգնականի մշակողների ստարտապը. The Wall Street Journal

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung հարավկորեական կորպորացիան համաձայնության Է հասել Viv Labs  ամերիկյան ընկերության գնման շուրջ, որն զբաղվում Է արհեստական ինտելեկտի ծրագրերի մշակմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 5-ին իր Էլեկտրոնային տարբերակում հայտնել Է The Wall Street Journal թերթը:

Viv Labs-ը Siri ձայնային օգնականի մշակողների կողմից հիմնված ստարտապ Է, որը 2010 թվականին ձեռք Է բերել Apple կորպորացիան եւ այն ժամանակվանից այն տեղակայում Է իր սարքերում:

Viv Labs-ը մշակել Է Viv անվանմամբ մեկ այն ձայնային ծրագրային ասիստենտ, որը լայն հանրությանը ներկայացվել Է այս տարի:

Ինչպես հայտնել Է Samsung-ի շարժական սարքերի համար պատասխանատու ստորաբաժանման տեխնոլոգիական տնօրեն Ինջոն Ռին, կորպորացիան մտադիր Է իր սմարթֆոնները Viv օգնականով հանդերձել 2017 թվականի երկրորդ կեսին: Գործարքի գումարը չի հրապարակվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am