Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Toyota-ն Էլեկտրամոբիլների զանգվածային արտադրություն Է գործարկելու

Toyota-ն Էլեկտրամոբիլների զանգվածային արտադրություն Է գործարկելու

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Toyota Motor ճապոնական ավտոմոբիլային կորպորացիան մինչեւ 2020 թվականը կգործարկի Էլեկտրամոբիլների զանգվածային արտադրություն: Ինչպես նոյեմբերի 7-ին հայտնել Է «Նիկեյ» գործարար թերթը, կորպորացիան մտադիր Է մշակել ավտոմեքենա, որը կկարողանա առնվազն 300 կիլոմետր անցնել մարտկոցի մեկ լիցքավորմամբ: Նրա համար հարթակ կարող են դառնալ Prius մոդելները կամ Corolla սեդանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գլխավոր խնդիրը, որը պետք Է լուծեն ինժեներները, կուտակչային մարտկոցների մշակումն Է, որոնք կկարողանային աշխատանքի բավարար ժամանակ ապահովել: Բացի այդ, հաճախորդները պետք Է հնարավորություն ունենան արագորեն լիցքավորել դրանք: Մարտկոցների մշակմամբ զբաղվելու Է Toyota Motor-ի հատուկ ստորաբաժանումը: Դրա հետ մեկտեղ, ղեկավարությունը քննարկում Է նաեւ կողմնակի արտադրողից Էլեկտրամոբիլների այդ հանգուցային բաղադրիչների գնման տարբերակը, որպեսզի նվազեցնի մեքենայի արժեքը՝ դրա բարձր բնութագրերը պահպանելով հանդերձ:  

Toyota Էլեկտրամոբիլների զանգվածային արտադրության գործարկումը ժամանակի առումով կարող Է համընկնել 2020 թվականի ամառային Օլիմպիադայի հետ, երբ համաշխարհային հանրակցության ողջ ուշադրությունը կկենտրոնանա Ճապոնիայի վրա:

Արտադրողն առաջին հերթին կկողմնորոշվի դեպի այն երկրների շուկա, որոնց կառավարությունները նպաստում են Էկոլոգիապես մաքուր ավտոմեքենաների զարգացմանը: Օրինակ՝ ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում կոչ են անում որոշակի տոկոս սահմանել բոլոր վաճառքներից, որը պետք Է բաժին ընկնի «կանաչ» ավտոմեքենաներին, իսկ Չինաստանում պետությունը սուբսիդիաներ Է հատկացնում Էլեկտրամոբիլներ գնելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am