Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Երևան» հիմնադրամին վճարումներն իրականացվում են կամավորության սկզբունքով

«Երևան» հիմնադրամին վճարումներն իրականացվում են կամավորության սկզբունքով

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադարձ է կատարվել հանրության շրջանում ժամանակ առ ժամանակ շրջանառվող այն խոսակցություններին, որ Երևանի քաղաքապետարանի գործառույթների շրջանակում որոշ թույլտվությունների տրամադրման  ժամանակ քաղաքացիներին ուղղորդում են վճարումներ կատարել «Երևան» հիմնադրամին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Այդպիսի խոսակցությունները մեծապես կարող են վնասել պոտենցիալ ներդրողների ներգրավմանը, ովքեր կարող են ուղղակի ձեռնպահ մնալ՝ մտածելով, որ բացի ներդրումներ կատարելուց, ստիպված են լինելու նաև պարտադրված հանգանակություն կատարել: Մինչդեռ ցանկացած հանգանակություն պետք է լինի կամավորության սկզբունքով, այլ ոչ թե պարտադրված: Նման ուղղորդումները, եթե այդպիսիք իրոք կան, ուղղակի անընդունելի են և ստվեր են գցում թե՛ հիմնադրամի գործունեության վրա և թե՛ բոլոր այն նվիրատուների, ովքեր տարիներ շարունակ մեծ սիրով ու պատրաստակամությամբ իրենց նվիրատվություններով մասնակցություն են ունենում մայրաքաղաքի զարգացման տարբեր ծրագրերին: Ըստ այդմ, մեր համաքաղաքացիներին կհորդորեմ ուղղորդումների դեպքում Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայության միջոցով տեղյակ պահել մեզ այդ մասին: Բացի այդ, հրապարակեք նաև աշխատակազմի վերահսկողության վարչության պետի՝ Արմեն Սիմոնյանի բջջայինի հեռախոսահամարը, որպեսզի հարկ եղած դեպքում քաղաքացին կարողանա անմիջական կապ հաստատել հենց ահազանգերն ստուգող օղակի պատասխանատուի հետ», - ընդգծել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Արմեն Սիմոնյանի բջջայինի հեռախոսահամարն է 098-16-66-61:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am