Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումն Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է

Շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումն Ադրբեջանի միջազգային 
պարտավորությունն է

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը երբեք չի խուսափել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններից և տարբեր հանդիպումներից: Նոյեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Միակ ակնկալիքը եղել է այն, որ նման հանդիպումները լինեն արդյունավետ: Իսկ արդյունավետության մասին մենք կարող ենք դատել այն տեսանկյունից, որ առ այսօր բանակցային գործընթացում առաջընթաց չկա: Ավելին, ներկա փուլում անհնար է սպասել առաջընթաց, քանի դեռ չեն իրականացվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Քոչարյանը:

Նա հավելեց, որ անհնար է բուն բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրել, քանի դեռ կա պատերազմի վերսկսման սպառնալիքը, քանի դեռ կողմերի միջև չկա վստահություն, քանի դեռ կրակում են, շփման գծում սադրանքներ են կազմակերպվում: «Սա այն իրողությունն է, որն արձանագրվել է Վիեննայում ապրիլյան պատերազմից հետո և այդ ուղղությամբ են առաջին հերթին պետք բանակցություններ, որպեսզի 1994թ. զինադադարի անժամկետ համաձայնագիրը գործի: Հիշեցնեմ ձեզ, որ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման գաղափարը նորություն չէ: Դա Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է, որովհետև 1995թ. եռակողմ համաձայնագրում արդեն այդ մեխանիզմի մասին խոսվում էր: Ակնհայտ է, որ ցանկացած զինադադար պետք է պարունակի այդ տարրը, որպեսզի հրադադարը պահպանվի»,- մանրամասնեց Շավարշ Քոչարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am