Հայաստանը տարանցիկ լուրջ գործընկեր Է դառնում Արեւմուտքի եւ Արեւելքի համար. ուկրաինացի փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկունություն դրսեւորելով սրընթաց փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակում, Երեւանն ապացուցեց, որ հուսալի գործընկեր Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, AnalitikaUA.net-ի մեկնաբանության մեջ նշել Է ուկրաինացի քաղաքագետ Օլեգ Սահակյանը:
Փորձագետի կարծիքով՝ վերջին զարգացումները մատնանշում են, որ Հայաստանը կդառնա բազմաթիվ շահերի խաչման կետ եւ կարող Է բավականին զգալի դեր խաղալ:
Արծարծելով Բրյուսելի հետ համագործակցության թեման՝ Սահակյանն ասել Է, որ ԵՄ-ն իր կողմից Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների հաստատման առանձնակի շահագրգռություն Է դրսեւորել նոր շրջանակային համաձայնագրի ստորագրման ակտիվ նախապատրաստությամբ: «Դա շատ կարեւոր փաստաթուղթ Է, եւ հուսադրող Է այն փաստը, որ բանակցություններն արդեն եզրափակիչ փուլ են մտել»:
Անդրադառնալով անդրսեւծովյան փոխադրամիջանցքի ստեղծման թեմային՝ փորձագետը նշել Է, որ երկրի նկատմամբ մեծ հետաքրքրությունը վկայում Է այն մասին, որ Հայաստանը տարածաշրջանի ամենակայուն երկրներից մեկն Է եւ տարանցիկ լուրջ գործընկեր Է դառնում Արեւմուտքի եւ Արեւելքի համար: «Այսօրվա դրությամբ Երեւանի համար տնտեսական ու քաղաքական լայն հեռանկարներ են բացվում»,-եզրակացրել Է փորձագետը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում