Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ՍԱՊԾ-ը պարզաբանում է, թե ինչպես կարող էր ռուսական շուկայում հայտնվել հայկական դրոշմապիտակով թուրքական բանջարեղեն

ՍԱՊԾ-ը պարզաբանում է, թե ինչպես կարող էր ռուսական շուկայում հայտնվել հայկական 
դրոշմապիտակով թուրքական բանջարեղեն

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում ոչնչացված հայկական դրոշմապիտակով թուրքական վարունգների ու լոլիկների խմբաքանակ, իրականում, ՍԱՊԾ-ում չի գրանցվել, այսինքն` դրա համար ֆիտոսանիտարական սերտիֆիկատ ՍԱՊԾ-ի կողմից չի տրվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սննդի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը` անդրադառնալով օրերս ՌԴ-ի Սարատովի «Ռոսսելխոզնադզորի» մարզային վարչությունում հայտնաբերված անօրինական ճանապարհով ներկրված թուրքական բանջարեղենի խմբաքանակին, որոնց վրա, ըստ ռուսական լրատվամիջոցների, եղել են Հայաստանի Հանրապետության դրոշմապիտակներ:

«Մենք նաև պարզել ենք, որ այն հայտնաբերել են իրացման ցանցում, այլ ոչ թե սահմանին, այսինքն` տեսականորեն չեմ բացառում այն հնարավորությունը, որ հայկական ապրանքի անվան ներքո, ինչ-որ բան վաճառված լինի հաշվի առնելով, որ հայկական ապրանքը որակի առումով հեղինակություն է վայելում»,- ասաց նա:

ՍԱՊԾ մամուլի խոսնակի խոսքով` իրենց գործընկեր կառույցներից պաշտոնական գրություն կամ ահազանգ նման դեպքի հետ կապված չի եղել, բայց իրենք, տեղեկանալով այս ամենի մասին, կապ են հաստատել և պարզել, որ բանջարեղենի հայկական ծագումն ապացուցող որևէ փաստաթուղթ չի ներկայացվել, բացի այն, որ դրանք մակնշված են եղել հայկական դրոշմապիտակներով:

Սարատովում «Ռոսսելխոզնադզորի» մարզային վարչության մասնագետները հայտնաբերել են անօրինական ճանապարհով ներկրվածթուրքական բանջարեղենի հերթական խմբաքանակ, որոնք մակնշվել են Հայաստանում։ Առգրավված արտադրանքի ընդհանուր ծավալըկազմել է 6 հազար 83 կգ։ «Այդ արտադրանքը զննելիս հայտնաբերվել է 3 հազար 753 կգ թարմ վարունգ և 2 հազար 330 կգ թարմլոլիկ, որոնց վրա եղել են Հայաստանի Հանրապետության դրոշմապիտակներ։ Բանջարեղենի արկղերի տակ տախտակներ են եղել,որոնց վրա նշված է եղել, որ բանջարեղենը ներկրվել է Թուրքիայից»,- նշված է հաղորդագրությունում։ Անօրինական լոլիկներն ու վարունգները ներկրած անձինք չեն կարողացել մթերքների անվտանգությունը հաստատող փաստաթղթերտրամադրել «Ռոսսելխոզնադզորի» տեսուչներին։ Բանջարեղենի ամբողջ խմբաքանակը ոչնչացվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am