Ադրբեջանի դիվերսիայի փորձի հետևանքով հայկական կողմը երեք զոհ ունի. պաշտոնական
12:21, 29 Դեկտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզում Ադրբեջանի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով հայկական կողմը երեք զոհ ունի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը նաև հայտնեց, որ հակառակորդը ունի կորուստներ:
ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվել է դիպուկահարների և նռնականետերի կրակ։ ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում