Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Թուրքիայի մեջլիսի` Հայոց ցեղասպանությունը ճանաչած պատգամավորն ազատ է արձակվել

Թուրքիայի մեջլիսի` Հայոց ցեղասպանությունը ճանաչած պատգամավորն ազատ է 
արձակվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունը ճանաչած Դիարբեքիրի նախկին քաղաքապետ, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Օսման Բայդեմիրն ազատ է արձակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Բայդեմիրը ձերբակալվել էր հունվարի 25-ին և տարվել դատարան`  «Քրդստանի հասարակությունների միության» (KCK) գործով ցուցմունք տալու:

Ազատ արձակվելուց հետո նա հայտարարել էր, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների ձերբակալությունները իշխող կուսակցության կողմից սկսված պայքարն է երկրում սահմանադրական փոփոխությունների անցկացման համար:

Ազատ են արձակվել նաև նույն գործի շրջանակում ձերբակալված մյուս պատգամավորները` Ահմեթ Յըլդըրըմը և Իմամ Թաշչըէրը:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ 59 պատգամավորից 11-ը կալանավորված են: Նրանց շարքում են կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև խորհրդարանական խմբակցության երկու ղեկավարները: Նրանք ևս մեղադրվում են  «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեջ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am