Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Օփրա Ուինֆրին 150 մլն դոլարով Է վաճառել Գուստավ Քլիմտի՝ 88 մլն դոլարով գնված նկարը. Fox

Օփրա Ուինֆրին 150 մլն դոլարով Է վաճառել Գուստավ Քլիմտի՝ 88 մլն դոլարով գնված նկարը. Fox

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ամենահայտնի հեռուստատեսային հաղորդավարուհիներից մեկը՝ Օփրա Ուինֆրին, գործարար ճարպկություն Է ցուցաբերել՝ 150 միլիոն դոլարով չինացի մի հավաքորդի վաճառելով ավստրիացի նկարիչ Գուստավ Քլիմտի (1862 – 1918) նկարը: Նա այդ կտավը ձեռք Էր բերել 2006 թվականին Christie՚s-ի աճուրդում 87,9 միլիոն դոլարով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Fox News հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը վերաբերում Է 1912 թվականին ստեղծված «Ադել Բլոխ Բաուերի դիմանկարը» գործին, որը պատկերում Է Վիեննայում հայտնի մեկենասի տիկնոջը:       
Դեկտեմբերին Forbes ազդեցիկ հանդեսը Ուինֆրիին ներառել Է ԱՄՆ-ի ամենահարուստ հայտնիների ցուցակում: Հաղորդավարուհին զբաղեցրել Է պատվավոր երրորդ տեղը՝ 2,8 միլիարդ դոլար կարողությամբ: Նա զիջել Է սոսկ «Աստղային պատերազմներ» լեգենդար կինոպատումի հեղինակ Ջորջ Լուկասին (4,6 միլիարդ դոլար) եւ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգին (3,7 միլիարդ դոլար): Ուինֆրիի եկամուտների հիմնական աղբյուրը դարձել Է իր ստեղծած Harpo Productions ընկերությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am