Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Եթե Ադրբեջանը կրկին արկածախնդրության փորձ կատարի, հետեւանքները նրա համար շատ ավելի ծանր կլինեն. Շավարշ Քոչարյան

Եթե Ադրբեջանը կրկին արկածախնդրության փորձ կատարի, հետեւանքները նրա 
համար շատ ավելի ծանր կլինեն. Շավարշ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի գործողություններն ապացուցում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանն այլընտրանք չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային աշխատաժողովի շրջանակում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Շատ կարեւոր եմ համարում այս աշխատաժողովը, քանի որ շատ բաներ մոռացվում եւ աղավաղվում են մեր հակառակորդի ջանքերով: Ադրբեջանը մարդու իրավունքների հետ անհամատեղելի է, պետական մակարդակով իրականացվող ահաբեկչությունն ակնհայտ է: Ապրիլյան  պատերազմը ցույց տվեց, որ այն, ինչ սկսեց Սումգայիթում, նրա շարունակական քաղաքականությունն է: Այսքան տարի նրանք ձեւացրել են, որ մասնակցում են բանակցային գործընթացին, դա ընդամենը իմիտացիա է, եւ այս փուլում համանախագահներն ունեն մի առաքելություն. դա  այն է, որ թույլ չտան ռազմական գործողությունների վերսկսում: Իսկ այն, ինչին ձգտում է Ադրբեջանը, ուժային լուծումն է եւ ցեղասպանական քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ: Պարզապես ծիծաղելի է, երբ մի կողմ, որը պատրաստ չէ փոխզիջումների, ԼՂՀ-ն նույնիսկ մի կողմ թողած, արտահայտում է իր հավակնությունը Հայաստանի Հանրապետության  հանդեպ»,-նշեց նա:

Փոխարտգործնախարարի խոսքով՝ ապրիլյան պատերազմը նաեւ ցույց տվեց, որ պետք է միշտ պատրաստ լինել Ադրբեջանի ցանկացած արկածախնդրության:

«Կարծում եմ՝ եթե Ադրբեջանը կրկին փորձ կատարի, ապա այս անգամ հետեւանքները նրա համար շատ ավելի ծանր կլինեն»,-շեշտեց Շավարշ Քոչարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am