Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ադրբեջանը կրկին թիրախավորել է Թալիշը. հայկական կողմը կորուստներ չունի

Ադրբեջանը կրկին թիրախավորել է Թալիշը. հայկական կողմը կորուստներ չունի

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը փետրվարի 24-ի առավոտից տարբեր տրամաչափի ականանետերից, այդ թվում՝ 120 միլիմետրանոց, և Դ-44 տիպի հրանոթներից շարունակել է հյուսիսային ուղղությամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:

«Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ժամը 10:00-11:30-ի սահմաններում: Ընդհանուր առմամբ արձակվել է 50 արկ, որից 36-ը Դ-44 տիպի հրանոթից, 14-ը՝ ականանետերից: Հատկանշնական է, որ այդ ընթացքում թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլև՝ Թալիշ բնակավայրը, որի ուղղությամբ 120 միլիմետրանոց ականետից և Դ-44 հրանոթից արձակել է 4 արկ: Հրետակոծության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողությունները ճնշելու և առաջնագծում վերջինիս հետագա սադրանքները կանխելու նպատակով դիմել են պատասխան գործողությունների: Ներկա պահին իրադրությունն առաջնագծում համեմատաբար հանգիստ է»,- ասված է Պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am