Կարեն Կարապետյանը Բիշքեքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը տեղի է ունենալու Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեքում՝ մարտի 7-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ղրղզստանի կառավարության պաշտոնական կայքը, Եվրասիական միջկառավարական խորհրդի մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարները կանցկացնեն հերթական նիստը Եվրասիական տնտեսական միությունում Ղրղզստանի նախագահության շրջանակում:
Նիստին կմասնակցեն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղրղզստանի կառավարության ղեկավար Սոորոնբայ Ժէէնբեկովը, Ղազախստանի վարչապետ Բակիտժան Սագինտաևը և Բելառուսի գործադիր մարմնի ղեկավար Անդրեյ Կոբյակովը:
«Նիստին կքննարկվեն ինտեգրացիոն միավորման շրջանակում համագործակցության ակտուալ հարցեր»,- ընդգծել է Ղրղզստանի կառավարությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում