Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Մենք պարտավոր ենք հաղթել և կրկին ուրախացնել մեր երկրպագուներին. Էդգար Մանուչարյան

Մենք պարտավոր ենք հաղթել և կրկին ուրախացնել մեր երկրպագուներին. Էդգար 
Մանուչարյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Էդգար Մանուչարյանը Ղազախստանի հետ խաղի առաջ խոսել է առաջիկա մրցակցի մասին:

«Չեռնոգորիայի հետ խաղում տղաներն իսկական հրաշք գործեցին՝ խաղի վերջին վայրկյաններին կորզելով հաղթանակը: Հիմա պարտավոր ենք շարունակել այն, ինչ սկսել ենք այդ խաղի ժամանակ: Որքան էլ որ Ղազախստանի հավաքականը բավականին ուժեղ թիմ է, եթե մենք ցանկանում ենք դուրս գալ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, մենք պարտավոր ենք հաղթել և կրկին ուրախացնել մեր երկրպագուներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մանուչարյանի խոսքը մեջ է բերում ՀՖՖ-ն:

13 տարի առաջ հենց Ղազախստանի դեմ խաղում Մանուչարյանը նշեց իր նորամուտը Հայաստանի ազգային հավաքականում: Վերհիշելով այդ խաղը՝ ֆուտբոլիստն ասել է. «Այդ ժամանակ շատ երիտասարդ էի՝ ընդամենը 17 տարեկան, և շատ բաներ արդեն ջնջվել են իմ հիշողությունից, բայց որոշ դրվագներ, իհարկե, հիշում եմ: Մինչ այդ խաղացել էի բոլոր տարիքային հավաքականներում, բայց ազգային հավաքականում խաղալն այլ պատասխանատվություն էր ու նաև մեծ պատիվ: Բավականին հետաքրքիր խաղ էր, որն ավարտվեց 3:3 հաշվով»:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը կկայանա մարտի 26-ին 20:00-ին:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am