Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ՀՀ ֆինանսների նախարարը նախորդ տարվա նոյեմբերից սկսած արձանագրում է հանրության եկամուտների աճ

ՀՀ ֆինանսների նախարարը նախորդ տարվա նոյեմբերից սկսած արձանագրում է 
հանրության եկամուտների աճ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը 2017 թվականի հունվարի և փետրվար ամիսներին 6 տոկոս բարձր տնտեսական աճը բավականին լավ ցուցանիշ է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարարը փաստեց, որ մեզ համար նախապատվելի ճյուղերը, ի դեմս արդյունաբերության, շարունակում են դրսևորել բավականին բարձր աճի տեմպեր` 10 տոկոսից բարձր:

 «Մյուս ճյուղերը, որոնք ևս մեծ նպաստ են ունեցել տնտեսական ակտիվության աճին` ծառայությունները և առևտուրն են: Առևտուրը 2016 թվականի ընթացքում բացասական է եղել, իսկ հոկտեմբերից այդ բացասական աճի տեմպերը շրջվեցին, և տարին ամփոփեցինք դրական միտումով: 2017 թվականի երկու ամսում ունենք առևտրի իրական ծավալների աճ` 9,6 տոկոս: Այս ցուցանիշը մեզ ասում է, որ պահանաջարկի այն խոր անկումը, որ երկու տարիներ ընթացքում` տրանսֆերտների անկման հետևանքով ունեցել ենք, կարծես թե կանգ է առել և այժմ պատկերը հակառակն է»,- ասաց Արամյանը` վստահեցնելով, որ թևակոխում ենք վերելքի փուլ:

Նախարարը նաև հավելեց, որ, կարծես թե, հանրության մոտ եկամուտների դրսևորումը նկատվում է անցած տարվա նոյեմբերից սկսած, ինչը ուրախալի լուր է և նախանշում է, որ ունենք դրական զարգացումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am