Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Նախարարը հարկերի հավաքագրման գերակատարումը կապում է ստվերից բերված գումարների հետ

 Նախարարը հարկերի հավաքագրման գերակատարումը կապում է ստվերից բերված 
գումարների հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարվա հունվարին և փետրվարին հարկերի հավաքագրման աճը եղել է բացառապես հարկային վարչարարության բարելավման գործողությունների հաշվին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մարտի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: 2016 թվականին հայտարարվել էր, որ բիզնեսից հարկային կանխավճարներ չեն հավաքագրվելու, հետևաբար՝ նախարարը բացառում է կանխավճարների դերը այս տարվա առաջին երկու ամիսների հարկահավաքության գերակատարման հարցում: Հավաքագրումների ավելացումը ստվերից բերված գումարների հաշվին է:

Արամյանը նաև ներկայացրեց հարկերի գերակատարման պատճառներին ուղղված մի քանի այլ տարբերակներ: Նախարարի խոսքով` առևտրի ցուցանիշը պետք է դիտարկել որպես առաջնորդող ցուցիչ, ինչը ցույց է տալիս, որ մարդիկ սկսել են սպառել:

«Դա նշանակում է, որ մարդիկ կամ իրենց խնայողություններն են սպառել, կամ եկամուտների աճ է եղել: Վերջինս եղել է հունվար-փետրվարին մարդկանց աշխատավարձի որոշակի աճի հաշվին: Նրանց մոտ դրսևորվել է սպառում իրականացնելու ավելի մեծ հակվածություն: Պաշտոնական տվյալներով առևտրի ծավալների աճը 1,1 տոկոս է, ուստի կա նաև երկրորդ վարկածը, որ փոքր ստվեր կա, որին ուղղված են մեր ջանքերը: Կա նաև մեկ այլ թեզ, որը տնտեսագիտության մեջ ընդունված է անվանել սպասումների տեսություն: Երբ մարդկանց ընկալումն ապագայի հանդեպ բացասական է լինում, սովորաբար նրանց վարքագիծը լինում է պահպանողական` ծախսումներ չեն իրականացնում: Այն ճիշտ է և տնտեսվարողների, և սպառողների համար: Երբ ընկալումն ապագայի նկատմամբ ավելի դրականի է վերածվում, սովորաբար սպառողն ավելի հակված է լինում ծախսելու, իսկ ներդրողները` ներդրումներ կատարելու»,- ասաց նախարարը:

Արամյանը կարևորեց հանրության հետ փաստարկներով հաղորդակցությունը, քանի որ բացասական սպասումներ ներարկելուն հաջորդում է հանրության վատ վարքագիծը, մինչդեռ ադեկվատ վարքագիծը տնտեսական աճ է ենթադրում:

«Ուզում ենք մեկ կարևոր նպատակի հասած լինել, որ հանրությանը ճիշտ ներկայացնենք գործողությունները և ունենանք ադեկվատ սպասումներ, որպեսզի հանրությունն էլ հասկանա թե ինչ ենք անում»,-հավելեց Վարդան Արամյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am