Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց Ռուբեն Սաֆրաստյանը

Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց Ռուբեն 
Սաֆրաստյանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ նախագահությունը մարտի 22-ի նիստում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն:

Ռուբեն Սաֆրաստյանը ծնվել է 1955թ-ին` Երևանում: 2014թ-ին նա ընտրվել է  ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:

Ռուբեն Սաֆրաստյանի հետազոտությունների բնագավառն ընդգրկում է Թուրքիայի նոր և նորագույն պատմությունը, Թուրքիայի արտաքին քա­ղա­քականությունը, տարածաշրջանային խնդիրները, ցեղասպանագիտությունը: Նրա հիմնական գիտական արդյունքները վերաբերում են թուրքական գաղափարաքաղաքական հոսանքների ուսումնասիրմանը, ցեղասպանության տեսական հետազոտությանը:

Ռուբեն Սաֆրաստյանը 5 մենագրությունների, 111 հոդվածների հեղինակ է, որոնցից 9-ը հրապարակվել են արտասահմանյան հանդեսներում:

Ռուբեն Սաֆրաստյանը արժանացել է Մովսես Խորենացի, Գարեգին Նժդեհ մեդալների, ՀՀ Ազգային Ժողովի պատվոգրի:

Նա 14 թեկնածուական ատենախոսության ղեկավար է:

Ռուբեն Սաֆրաստյանը հաղթել է Հումբոլդտի անվան (Գերմանիա, 1999), Ֆուլբրայթի անվան (ԱՄՆ, 2001), Միջազգային քա­ղաքականության ուսումնասիրման (Հունգարիա, 2003) մրցույթներում: Նա “Asiatiсa: Труды по философии и культурам Востока”, "Россия и новые государства Евразии", Sociology and Anthropology: International Peer-Reviewed Jour­nal” միջազ­գային գիտական պարբերականների խմբագրական խորհուրդների անդամ է, հիմնադրել է «Թյուրքագիտական և օսմանագիտական հետազոտու­թյուն­ներ», «ժամանակակից Եվրազիա» գիտական պարբերականները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am