Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Իսրայելի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Իսրայելի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի 
տեղակալին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Երուսաղեմ) Էլյահու Յերուշալմիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ողջունելով հյուրին՝ նախարարի տեղակալ Պապիկյանը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է հայ-իսրայելական փոխշահավետ հարաբերությունների զարգացմամբ, և հույս հայտնեց, որ դեսպան Յերուշալմին իր կարևոր ներդրումը կունենա երկու երկրների միջև համագործակցության առավել ընդլայնման գործում:

Զրուցակակիցները կարևորեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը: Գոհունակությամբ ընդգծվեց նաև երկու երկրների խորհրդարանականների ակտիվ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կատարվեց նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին և կարևորվեց այդ տարածաշրջաններում խաղաղության և կայունության ապահովումը: Մտքեր փոխանակվեցին առկա հիմնախնդիրների և դրանց կարգավորման հեռանկարների վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am