Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում նիստը դադարեցվել է. ոստիկանությունը հաղորդում է ահաբեկչության մասին

 Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում նիստը դադարեցվել է. ոստիկանությունը 
հաղորդում է ահաբեկչության մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի նիստը կասեցվել է Վեստմինստերյան պալատի տարածքում հնչած կրակոցների հետևանքով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Independent-ը, խորհրդարանի աշխատակազմին հրահանգվել է մնալ իրենց գրասենյակներում, իսկ Համայնքների պալատի նիստերի դահլիճում գտնվող պատգամավորներին հորդորել են չլքել դահլիճը:

Համայնքների պալատի առաջնորդ Դեյվիդ Լիդինգթոնը պատգամավորներին հայտնել է, որ խորհրդարանի տարածքում ոստիկան է դանակահարվել, իսկ կասկածյալի ուղղությամբ ոստիկանները կրակոցներ են արձակել:

BBC-ի փոխանցմամբ` բրիտանական ոստիկանությունը հաղորդել է, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է: Հարձակվողը վնասազերծվել է ոստիկանների կողմից, սակայն մինչ այդ նա եղել է մեքենայով և վարել է անցորդների ուղղությամբ, ինչից հետո դուրս է եկել մեքենայից և դանակահարել ոստիկանին:

Զոհերի առկայության մասին դեռևս տեղեկություններ չկան, վիրավորների թիվը ճշտվում է

Ավելի վաղ BBC-ն հաղորդել էր Վեստմինստերյան պալատի տարածքում հնչած կրակոցների մասին, ինչպես նաև ներկայացրել ականատեսների վկայություններ, ովքեր նշում էին, որ խորհրդարանի տարածքում տեսել են դանակով շրջող անձի և վիրավորների:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am