Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Լոնդոնում ահաբեկչության հետևանքով կա երկու զոհ. վիրավորների թիվը ճշտվում է

 Լոնդոնում ահաբեկչության հետևանքով կա երկու զոհ. վիրավորների թիվը ճշտվում է

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 20 մարդ է տուժել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, տուժածներից երկուսն ավելի ուշ մահացել են, իսկ վիրավորներից ոմանք գտնվում են ծանր վիճակում: Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը շարունակում է տուժածների թվի հստակեցման ուղղությամբ աշխատանքները:

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի նիստը կասեցվել է Վեստմինստերյան պալատի տարածքում հնչած կրակոցների հետևանքով:

Խորհրդարանի աշխատակազմին հրահանգվել է մնալ իրենց գրասենյակներում, իսկ Համայնքների պալատի նիստերի դահլիճում գտնվող պատգամավորներին հորդորել են չլքել դահլիճը:

Համայնքների պալատի առաջնորդ Դեյվիդ Լիդինգթոնը պատգամավորներին հայտնել է, որ խորհրդարանի տարածքում ոստիկան է դանակահարվել, իսկ կասկածյալի ուղղությամբ ոստիկանները կրակոցներ են արձակել:

Բրիտանական ոստիկանությունը հաղորդել է, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է: Հարձակվողը վնասազերծվել է ոստիկանների կողմից, սակայն մինչ այդ նա մեքենան վարել է անցորդների ուղղությամբ, ինչից հետո դուրս է եկել մեքենայից և դանակահարել ոստիկանին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am