ՀԲ ծրագրով կառուցված ոռոգման համակարգերը կնվիրաբերվեն գյուղական համայնքներին
![ՀԲ ծրագրով կառուցված ոռոգման համակարգերը կնվիրաբերվեն գյուղական
համայնքներին ՀԲ ծրագրով կառուցված ոռոգման համակարգերը կնվիրաբերվեն գյուղական
համայնքներին](http://armenpress.am/static/news/b/2017/03/883761.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը գյուղական համայնքներին կնվիրաբերի կառուցված ջրարբիացման համակարգեր: Ծրագիրը կիրականացվի Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը գործադիրի նիստում նշեց, որ մոտ 1,8 մլրդ դրամ արժողությամբ ոռոգման համակարգերը (մոտ 3,7 մլն դոլար) կփոխանցվեն Հայաստանի 8 մարզերում գտնվող գյուղերին:
«Ոռոգման համակարգերը կառուցվել են Համաշխարհային բանկի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման ու մրցունակության» ծրագրի շրջանակներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Առաքելյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում