Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Չեչնիայում Ռոսգվարդիայի վեց զինծառայող Է զոհվել զինյալների գրոհի հետեւանքով

Չեչնիայում Ռոսգվարդիայի վեց զինծառայող Է զոհվել զինյալների գրոհի հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեչնիայում Ռոսգվարդիայի վեց զինծառայող Է զոհվել մի խումբ զինյալների գրոհը դիմագրավելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 24-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ազգային գվարդիայի մամուլի ծառայությունում: 
«Զինվորական ավանի տարածք ներթափանցելու փորձ կատարելիս ելուզակախումբը հայտնաբերվել Է զինվորական կարգախմբի կողմից, որը մարտի մեջ Է մտել նրա դեմ: Ոչնչացվել են վեց հարձակվողներ: Մարտական բախման ընթացքում զոհվել են վեց զինվածառայողներ, կան վիրավորներ»,-ասել են Ռոսգվարդիայում:
Ծառայության տվյալներով՝ լույս մարտի 24-ի գիշերը մի խումբ զինյալներ փորձել են ներխուժել Ազգային գվարդիայի զինվորական ավաններից մեկի տարածք: 
«Հարձակման ժամանակ զինյալներն օգտվել են թանձր մառախուղից: Ռոսգվարդիայի անձնակազմի վճռական գործողությունների շնորհիվ ելուզակախումբը չի կարողացել ներթափանցել ավանի տարածք»,-ընդգծել են գերատեսչությունում:
Ներկայում բախման շրջանը շրջափակված Է: Տեղի ունեցած բոլոր հանգամանքները պարզելու համար Չեչնիայի Հանրապետություն Է մեկնել Ազգային գվարդիայի զորքերի կենտրոնական աշխատակազմի օպերատիվ խումբը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am