«Սոնոմա» միջազգային կինոփառատոնի բացմանը ցուցադրվել է «Խոստումը» ֆիլմը
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրությամբ մարտի 29-ին բացվել է ամերիկյան «Սոնոմա» միջազգային կինոփառատոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է կինոփառատոնի ֆեյսբուքյան էջը: Ֆիլմի ցուցադրությանը ներկա է եղել կինոժապավենում նկարահանված դերասանուհի Անժելա Սարաֆյանը:
Հայաստանի մեծ էկրաններին ֆիլմը կհայտնվի ապրիլի 27-ից:
Ամերիկյան «Սոնոմա» միջազգային կինոփառատոնը կազմակերպվում է 1997 թվականից: Այն տեղի է ունենում ամեն տարի ապրիլին Կալիֆորնիայի Սոնոմա հովտում:
«Խոստում» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:
Ֆիլմի դերակատարներից Մայքլը հաﬔստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարհաքաղաքական հարցեր, և հարաբերությունների ﬔջ է տաղանդավոր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհի: Երբ Մայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ է առաջացնում ու Անան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց ﬕջև: Երբ թուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ ﬕանում են գերմանացիներին ու դաժանաբար ոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայած առկա կոնֆլիկտին` յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում