Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

«Սոնոմա» միջազգային կինոփառատոնի բացմանը ցուցադրվել է «Խոստումը» ֆիլմը

«Սոնոմա» միջազգային կինոփառատոնի բացմանը ցուցադրվել է «Խոստումը» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրությամբ մարտի 29-ին բացվել է ամերիկյան «Սոնոմա» միջազգային կինոփառատոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է կինոփառատոնի ֆեյսբուքյան էջը: Ֆիլմի ցուցադրությանը ներկա է եղել կինոժապավենում նկարահանված դերասանուհի Անժելա Սարաֆյանը:

Հայաստանի մեծ էկրաններին ֆիլմը կհայտնվի ապրիլի 27-ից:

Ամերիկյան «Սոնոմա» միջազգային կինոփառատոնը կազմակերպվում է 1997 թվականից: Այն տեղի է ունենում ամեն տարի ապրիլին Կալիֆորնիայի Սոնոմա հովտում:

«Խոստում» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:

Ֆիլմի դերակատարներից Մայքլը հաﬔստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարհաքաղաքական հարցեր, և հարաբերությունների ﬔջ է տաղանդավոր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհի: Երբ Մայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ է առաջացնում ու Անան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց ﬕջև: Երբ թուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ ﬕանում են գերմանացիներին ու դաժանաբար ոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայած առկա կոնֆլիկտին` յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am