Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայաստանի սամբիստները ԵԱ-ի մեկնարկին 5 մեդալ են նվաճել

 Հայաստանի սամբիստները ԵԱ-ի մեկնարկին 5 մեդալ են նվաճել

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվող սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնության մրցման առաջին օրը հայ սամբիստները նվաճել են հինգ մեդալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեից:

Բորիս Շատվերյանը (75 կգ քաշային կարգ, Մ 18 տարեկաններ), հաղթելով բոլոր գոտեմարտերը, դարձել է Եվրոպայի չեմպիոն: Այս մասին հայտնել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Վարդան Օնանյանը:

Նարեկ Դալլաքյանն (60 կգ, Մ 18) արժանացել է արծաթե մեդալի, իսկ Վարսիկ Գրիգորյանը (52 կգ, Մ 18 ), Ֆելիքս Դանիելյանը (48 կգ, Մ 20), Վահագն Չալյանը (82 կգ, Մ 20) կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am