Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Սերգեյ Ավետիսյանը զբոսաշրջության զարգացման տեսանկյունից կարևորում է թուրքական «Պեգասուս»-ի մուտքը Հայաստան

Սերգեյ Ավետիսյանը զբոսաշրջության զարգացման տեսանկյունից կարևորում է 
թուրքական «Պեգասուս»-ի մուտքը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական «Պեգասուս» բյուջետային ավիաընկերության մուտքը Հայաստան կարևոր նշանակությունի ունի երկրում զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Ապրիլի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: «Ես կարծում եմ, որ «Պեգասուս» ավիաընկերության մուտքը մեր շուկա Հայաստանը տարածաշրջանում կպահի մրցակցային դիրքերում: Մեր քաղաքացիների մեծ մասը, ովքեր ճամփորդում են Թբիլիսիից, հիմնականում օգտվում են կամ «Պեգասուս»-ի կամ Turkish Airlines-ի ծառայություններից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Ավետիսյանը:

Նա հավելեց, որ ինքն առաջին հերթին այդ հարցին նայում է Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից: «Քանի որ «Պեգասուս»-ը համարվում է եվրոպական ամենահայտնի «լոուքոստերներից» մեկը, որի աշխարհագրական ծածկույթը շատ մեծ է: Սա շատ լավ հնարավորություն է ընձեռում օտարերկրացներին Հայաստանի Հանրապետություն այցելելու համար»,- եզրափակեց Սերգեյ Ավետիսյանը:

Հունիսի 1-ից շաբաթը 3 անգամ Ստամբուլից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան թռիչքներ կիրականացնի «Պեգասուս» ավիաընկերությունը: Թռիչքները կիրականացվեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին: Ավիաընկերությունը Ստամբուլից միջազգային թռիչքներ է իրականացնում գրեթե բոլոր եվրոպական երկրներ: «Պեգասուս»-ը տարածաշրջանի ամենաակտիվ «լոուքոստերներից» մեկն է: Այն հիմնականում աշխատում է Ստամբուլի Սաբիհա Գյոկչեն օդանավակայանի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am