Արմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող
11:01, 29 Ապրիլ 2017
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Արմեն Հարությունյանին Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող նշանակելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը` ո ր ո շ ու մ ե մ.
Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում