Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ալբանիան նոր նախագահ ունի

Ալբանիան նոր նախագահ ունի

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալբանիայի խորհրդարանը ապրիլի 28-ին խոսնակ Իլիր Մետային ընտրել է երկրի նախագահ: Քվեարկությունը տեղի է ունեցել` հակառակ ընդդիմության կողմից խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու որոշման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Ավելի վաղ ապրիլին երեք անգամ խորհրդարանը փորձել էր ընտրել երկրի նախագահին, սակայն փորձերը տապալվել էին, քանի որ նիստերի արդյունքում ոչ մի թեկնածու չէր առաջադրվել:

Երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա խորհրդարանականների ձայների երեք հինգերորդը, այսինքն ոչ պակաս քան 84-ը 140-ից: Ապրիլի 28-ի քվեարկության ժամանակ Իլիր Մետայի օգտին քվեարկել է 87 պատգամավոր, որոնց մեծ մասը իշխող կուսակցության ներկայացուցիչներ են:

Ալբանիայի նոր նախագահը 48 տարեկան է: Նա 1999-2002 թվականներին զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը:

Երկրի ընդդիմությունը բոյկոտում է խորհրդարանի աշխատանքները` մեղադրելով իշխող կոալիցիային կոռուպցիայի և ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am