Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները Ռուսաստանին եւ Ուկրաինային սպառնացել են պատժամիջոցներով

«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները Ռուսաստանին եւ Ուկրաինային սպառնացել են պատժամիջոցներով

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի հեռարձակողների միությունը (ԵՀՄ), որը կազմակերպում Է «Եվրատեսիլ»-ը, կարող Է Ռուսաստանին եւ Ուկրաինային տուգանել միջազգային երաժշտական մրցույթի կանոնադրությունը խախտելու համար: Այդ մասին հայտարարել Է կազմակերպության կազմկոմիտեի ղեկավար Ֆրանկ-Դիթեր Ֆրայլինգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Heute պորտալին:
Ֆրայլինգի խոսքով՝ Կիեւը նահանջել Է մրցույթի կանոններից՝ չապահովելով մրցույթին Ռուսաստանի ներկայացուցչուհի Յուլյա Սամոյլովայի մասնակցությունը: «ԵՀՄ-ի տեսակետից դա կանոնադրության խախտում Է»,-ընդգծել Է նա:
Ինչպես նշել Է Ֆրայլինգը, Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը խոստացել Էր, որ մրցույթի բոլոր մասնակիցները կկարողանան ելույթ ունենալ «Եվրատեսիլ-2017»-ում:
Ռուսաստանն իր հերթին մրցույթի նախաշեմին չի մասնակցել Կիեւում անցկացված տարբեր նիստերի, ինչը նույնպես գնահատվում Է որպես կանոնադրության խախտում Է որակվում, հավելել Է ԵՀՄ-ի ներկայացուցիչը: 
Պատժամիջոցների սահմանումը միության անդամները կքննարկեն հաջորդ հանդիպմանը, որը կկայանա հունիսի 12-ին. երկրներին կարող են պարտավորեցնել դրամական փոխհատուցում վճարել կամ Էլ նրանց երեք տարով արգելել «Եվրատեսիլ»-ին մասնակցելուց:
Երգի մրցույթի կիսաեզրափակիչները Կիեւում կանցկացվեն մայիսի 9-ին եւ մայիսի 11-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am