Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնության մեդալների համար

Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնության 
մեդալների համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնության մեդալների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սերբական Նովի Սադ քաղաքում մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Պայքարի մեջ կմտնեն նաև հայաստանցի երեք ըմբիշ: Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի առաջնության  չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պայքարը կսկսի որակավորման փուլից և ուժերը կչափի Լիտվան ներկայացնող Վիլիուս Լաուրինայտիսի հետ:

59 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը գոտեմարտերը կսկսի 1/8 եզրափակիչից` մրցելով ադրբեջանցի Թալեհ Մամադովի հետ, իսկ 66 կգ քաշային Կարեն Ասլանյանի մրցակիցը կլինի թուրք մարզիկ Աթաքան Յուկսելը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am