Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Վախճանվել Է ամերիկացի հայտնի դերասան Մայքլ Փարքսը. THR

Վախճանվել Է ամերիկացի հայտնի դերասան Մայքլ Փարքսը. THR

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 77 տարեկան հասակում կյանքից հեռացել Է ամերիկացի դերասան Մայքլ Փարքսը, որը հանդիսականներին առավել հայտնի Էր ռեժիսորներ Ռոբերտ Ռոդրիգեսի եւ Քվենթին Տարանտինոյի ֆիլմերում կատարած իր աշխատանքներով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Hollywood Reporter հանդեսը՝ վկայակոչելով արտիստի ներկայացուցիչ Ջեյն Շուլմանին: Դերասանի մահվան պատճառների մասին տեղեկատվություն չկա: 
90-ական թվականների սկզբին Փարքսը մարմնավորել Է հանցագործ Ժան Ռենոյին ամերիկյան «Թվին Փիքս» (Twin Peaks, 1990-1991) կուլտային հեռուստասերիալում:  
2000-ական թվականներին Փարքսին առավել մեծ հռչակ բերեց շերիֆ Էռլ Մաքգրոյի դերը Ռոբերտ Ռոդրիգեսի եւ Քվենթին Տարանտինոյի կինոնկարներում: Նա այն կատարել Է «Վերջալույսից մինչեւ լուսաբաց»(From Dusk Till Dawn, 1995), «Սպանել Բիլին 1» (Kill Bill: Vol. 1, 2003), «Սպանել Բիլին 2» (Kill Bill: Vol. 2, 2004), «Մահվան ապացույց» (Death Proof, 2007) եւ «Սարսափի մոլորակը» (Planet Terror, 2007) ֆիլմերում: Բացի դրանից, Փարքսը խաղացել Է այնպիսի սերիալներում, ինչպիսիք են «Հանդուգն Ուոքերը» (Walker, Texas Ranger, 1993-2001) եւ «Աղջիկը գրել Է սպանություն» (Murder, She Wrote, 1984-1996), ինչպես նաեւ «Արգո գործողությունը» (Argo, 2012) եւ «Ազատագրված Ջանգոն» (Django Unchained, 2012) կինոժապավեններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am