«Եվրատեսիլ»-ի մասնակիցն ամուսնության առաջարկություն Է ստացել ուղիղ եթերում
11:27, 12 Մայիս 2017
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիեւում Մակեդոնիայից «Եվրատեսիլ-2017»-ի մասնակից Յանա Բուրչեսկան իր սիրած տղայից ամուսնության առաջարկություն Է ստացել փառատոնի երկրորդ կիսաեզրափակիչի ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստին մրցույթի մամուլի կենտրոնից:
Կիեւում մայիսի 11-ի ուշ երեկոյան տեղի Է ունեցել «Եվրատեսիլ»-ի երկրորդ կիսաեզրափակիչը, որի ընթացքում որոշվել Է ֆինալիստների երկրորդ տասնյակը:
Հեռուստադիտողների ձայները հաշվելու ժամանակ ընդմիջմանը հաղորդավարները մոտեցել են այն սեղանին, որի առջեւ նստած Էր Մակեդոնիայի պատվիրակությունը: Խոսք Է խնդրել Ալեքսանդր անունով ներկայացած երիտասարդը: Նա հանել Է մատանիով տուփիկը, ծնկի Է իջել եւ մակեդոնացի երգչուհուն խնդրել Է ամուսնանալ իր հետ, ինչին աղջիկն առանց մտածելու համաձայնել Է:
Կազմակերպիչների տվյալներով՝ դա դարձել Է «Եվրատեսիլ»-ի ուղիղ եթերում ձեռքի եւ սրտի առաջին առաջարկությունը մրցույթի ողջ պատմության ընթացքում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում