Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ադրբեջանը վերջնականապես արգելափակեց ընդդիմադիր բոլոր կայքերը

Ադրբեջանը վերջնականապես արգելափակեց ընդդիմադիր բոլոր կայքերը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի քաղաքացիներն այսուհետև վերջնականապես զրկված կլինեն մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցների համացանցային տարբեր ռեսուրսների հասանելիությունից: Բաքվի Սաբաիլի շրջանի դատարանը մայիսի 12-ին կայացած նիստում բավարարել է Ադրբեջանի տրանսպորտի նախարարության կողմից մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցների ինտերնետային կայքերն արգելափակելու վերաբերյալ հայցը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Դատարանի վճռով՝ արգելափակվել են «Ազատություն»  ռադիոկայանի ադրբեջանական ծառայության, «Ազատություն» թերթի, «Թուրան» հեռուստաալիքի, «Ադրբեջանի ժամանակ» հեռուստահաղորդման և «Meydan tv»-ի ինտերնետային կայքերը:

Նախորդ անգամ նշված լրատվամիջոցները Ադրբեջանի կապի նախարարությունն արգելանքի տակ էր դրել 2017-ի մարտի 27-ին:

Ադրբեջանի ներկայիս իշխանությունները հետևողականորեն լռեցնում են երկրում չնչին կենսունակություն ցուցաբերող անկախ մամուլի ձայնը, այդպիսով փորձելով բնակչությանը զրկել իրական տեղեկատվություն ստանալու հնարավորությունից:

2016-ին Հեղինակավոր ամերիկյան The Washington Post թերթը «Ադրբեջանում անկախ մամուլի դեմ պատերազմ է հայտարարվել» վերնագրով հոդվածում գրել էր, որ քննադատությունը խստորեն զայրացնում է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւին: Դրանից հետո Panama Papers-ը հայտնաբերել էր, որ Ադրբեջանում ձերբակալված լրագրողների թիվը չափազանց մեծ է: Տասնյակ բլոգերներ, լրագրողներ, ակտիվիստներ բանտերում են: Իսկ արտասահմանում գործող ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքը չի վախենում Ալիեւի ռեժիմին անհանգստացնող պատմությունների հրապարակումից: The Washington Post-ն Ալիեւին խորհուրդ էր տվել ժողովրդավարություն սովորելու համար դիմել Meydan TV:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am