Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Գերմանիայի ԱԳ նախարարն անընդունելի է համարում Թուրքիայի կողմից Բունդեսթագի նկատմամբ շանտաժը

Գերմանիայի ԱԳ նախարարն անընդունելի է համարում Թուրքիայի կողմից Բունդեսթագի 
նկատմամբ շանտաժը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն անընդունելի է համարել Թուրքիայի կողմից իրենց նկատմամբ իրականացվող շանտաժը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է գերմանական Neue Osnabrücker Zeitung-ին տված հարցազրույցում:

Խոսելով այն մասին, որ պաշտոնական Անկարան թույլ չի տվել գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազայում գտնվող գերմանացի զինվորներին՝ Գաբրիելն ասել է. «Հուսով եմ, որ թուրքական կառավարությունն առաջիկա օրերին կփոխի իր միտքը, հակառակ դեպքում Գերմանիայի դաշնային խորհրդարանն անկասկած այլևս չի թողնի իր զինվորներին Թուրքիայում»:

Հիշեցնելով, որ Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիներն անհիմն պատճառներով բանտ են ուղարկվում, նրանց արգելվում է լքել Թուրքիայի տարածքը՝ Գաբրիելը հայտարարել է, որ այժմ էլ Գերմանիայի խորհրդարանին արվող շանտաժն անընդունելի սահմանների է հասել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am