Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ադրբեջանցի լրագրողները օգնության խնդրանքով դիմել են հանգուցյալ Հեյդար Ալիևի հոգուն

Ադրբեջանցի լրագրողները օգնության խնդրանքով դիմել են հանգուցյալ Հեյդար Ալիևի 
հոգուն

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ANS TV–ի աշխատակիցները, այլևս  ոչ մի ելք չտեսնելով Իլհամ Ալիևի բռնատիրական վարչակարգի կողմից ադրբեջանական ԶԼՄ-ների նկատմամբ իրականացվող անօրինականություններից և ճնշումներից, փրկության խնդրանքով դիմել են Ադրբեջանի նախկին նախագահ, հանգուցյալ Հեյդար Ալիևի հոգուն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական istipress.com-ը:

Թուրքիայում 2016թ-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո Ֆեթուլլահ Գյուլենի հետ հարձազրույց անելու պատճառով փակված  ANS TV–ի աշխատակիցները, ներողություն խնդրելով Հեյդար Ալիևից` իր հոգուն անհանգստություն պատճառելու համար, նրանից խնդրել են օգնել իրենց:

«Մեր մեծ առաջնորդ, մեր մեծ ընկեր, հարգելի Հեյդար Ալիև: Խնդրում ենք օգնել մեզ մեր հեռուստաալիքի փակման որոշումը բեկանելու հարցում»,- Հեյդար Ալիևին ուղղված բաց նամակում գրել են հեռուստաալիքի աշխատակիցները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am