Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԱՄՆ պետդեպն ու Վաշինգտոնի քաղաքապետը դատապարտել են թուրք ազգայնամոլների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա

ԱՄՆ պետդեպն ու Վաշինգտոնի քաղաքապետը դատապարտել են թուրք 
ազգայնամոլների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից իրականացված հարձակումը խաղաղ ցուցարարների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քաղաքապետը Վաշինգտոնի ոստիկանության պետի հետ հետաքննություն են սկսել կատարվածի առնչությամբ:

«Այն, ինչ մենք տեսանք երեկ՝ բռնի հարձակում խաղաղ ցուցարարների վրա, վիրավորում է Վաշինգտոնի և մեր իրավունքները՝ որպես ամերիկացիներ: Ես խստորեն դատապարտում եմ այս գործողությունները և քննարկել եմ ոստիկանության պետ Փիթեր Նյուշամի հետ մեր պատասխանը: Ոստիկանության վարչությունը կշարունակի հետաքննել միջադեպը և կաշխատի դաշնային գործընկերների հետ՝ ապահովելու արդարությունը»,- ասվում է Վաշինգտոնի քաղաքապետի պաշտոնական հայտարարության մեջ:

Հայտարարությամբ է հանդես եկել նաև Վաշինգտոնի ոստիկանության վարչության ղեկավար Փիթեր Նյուշամը՝ ընդգծելով, որ Թուրքիայի դեսպանատան դիմաց տեղի ունեցածը հակասում են այն իրավունքներին ու սկզբունքներին, հանուն որոնց պաշտպանության իրենք աշխատում են ամեն օր: Նա հայտնել է, որ դեպքի առնչությամբ երկու մարդ է ձերբակալվել:

Դեպքին անդրադարձել է նաև ԱՄՆ պետդեպը՝ նշելով, թե իրենք «անհանգստացած են բռնության միջադեպով, որում ներգրավված են եղել ցուցարարներն ու թուրքական անվտանգության աշխատակիցները»: «Բռնությունը երբեք չի կարող ճիշտ պատասխան լինել ազատ խոսքին»,- ասվում է պետդեպի հայտարարության մեջ:

Միացյալ Նահանգներ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ են դարձել: Մի քանի վիրավորներ արնաշաղախ հիվանդանոց են տեղափոխվել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հարձակումն իչրականացրել են Էրդողանի անվտանգության աշխատակիցները:

Ցույցը կազմակերպվել էր Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի, Ամերիկայի Հելենական խորհրդի եւ մի շարք այլ՝ քրդական, ասորական եւ հունական կազմակերպությունների կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am