Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Պուտինը շնորհավորել է Ռոուհանիին Իրանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Պուտինը շնորհավորել է Ռոուհանիին Իրանի նախագահի պաշտոնում վերընտրվելու 
կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հասան Ռոուհանիին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

Շնորհավորական հեռագրում ՌԴ նախագահը պատրաստակամություն է հայտնել շարունակել համատեղ ակտիվ աշխատանքը ռուս-իրանական համագործակցության հետագա զարգացման նպատակով:

Վլադիմիր Պուտինը ձեռք բերված պայմանավորվածությունների հետագա հաջող իրականացման համոզմունք է հայտնել, ինչը, ըստ նրա, բխում է երկու երկրի բարեկամական ժողովուրդների շահերից և նպաստում է Մերձավոր ու Միջին Արևելքում, ինչպես նաև ողջ աշխարհում կայունության ու անվտանգության ապահովմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am