Էր Ռիադը 100 մլն դոլար կներդնի Իվանկա Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված հիմնադրամում
10:28, 22 Մայիս 2017
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիան Եւ Արաբական Միացյալ Էմիրությունները խոստացել են 100 միլիոն դոլար ներդնել այն հիմնադրամում, որն ստեղծվել Է ԱՄՆ-ի նախագահի դստեր՝ Իվանկա Թրամփի նախաձեռնությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ այդ հմնադրամն զբաղվում Է Մերձավոր Արեւելքում գործարար կանանց օգնությամբ: Առաջին անգամ այդ հիմնադրամի ստեղծման նախաձեռնությամբ Իվանկա Թրամփը հանդես Է եկել ապրիլին Բեռլին կատարած՝ իր այցի ընթացքում: Հիմնադրամի կառավարման պարտականությունները դրված են ոչ թե Թրամփի դստեր, այլ Համաշխարհային բանկի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում