Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հալեպի նահանգում աշխատանքը վերսկսել են ավելի քան 15 հազար ձեռնարկություններ

Հալեպի նահանգում աշխատանքը վերսկսել են ավելի քան 15 հազար ձեռնարկություններ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախքան մարտական գործողությունների սկսվելը Հալեպի նահանգում գործող փոքր բիզնեսի 60 հազար ձեռնարկություններից ավելի քան 15 հազարը վերսկսել են աշխատանքը, ինչի մասին լրագրողներին հայտնել Է նահանգի արդյունաբերական պալատի ներկայացուցիչ Ֆարես ալ Շհաբին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Իշխանությունները ջանում են կամ սուբսիդավորել փոքր բիզնեսը, կամ անտոկոս վարկել տալ ձեռնարկատերերին: Արդյունքում ներկայում նահանգում աշխատում են արդեն 15 հազար փոքր ձեռնարկություններ»,- ասել Է Ալ Շհաբին, հավելելով, որ գործարարներին արված զիջողություններից մեկը դարձել Է հարկային արձակուրդը այնքան ժամանակով, որքան ժամանակ նրանց ձեռնարկությունները պարապուրդի Էին մատնված զինյալների կողմից իրենց ձեռնարկությունների զավթման ընթացքում: 
Մասնավոր ձեռնարկությունների վերածնունդը, որոնց բաժինը Սիրիայում ավանդաբար գերազանցում Է 90 տոկոսը, տեղական իշխանությունների հիմնական տնտեսական խնդիրն Է: Դրա համար նրանք ստեղծում են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ օպերատիվորեն անցկացնում են Էներգամատակարաման գծեր, վառելիք են տրամադրում գեներատորների համար, որտեղ Էլեկտրահաղորդման գծերը դեռեւս բացակայում են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am