Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Անձնական տվյալների պաշտպանությունը Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում է

Անձնական տվյալների պաշտպանությունը Արդարադատության նախարարության 
ուշադրության կենտրոնում է

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարությունն անձնական տվյալների հետ կապված բավականին մեծ աշխատանք է կատարում: Մայիսի 22-ին «Անձնական տվյալների պաշտպանությունը և տեսահսկումը» թեմայով անցկացվող աշխատաժողովից առաջ «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը:

«2015 թվականին ընդունվեց եվրոպական չափանիշներին համապատասխան օրենքը, որտեղ հստակ գրված է, թե որ դեպքում կարող է անձի անձնական տվյալները հավաքագրվել: Այդ օրենքով ստեղծվեց անձնական տվյալների հավաքագրման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմին՝ անձնական տվյալների գործակալություն: Այդ գործակալությունը քննում է անձանց  կողմից ուղարկված բողոքները, դիմումները, ովքեր համարում են, որ իրենց անձնական տվյալները հավաքագրվել են անօրինական: Գործակալությունն այդ բողոքների հիման վրա վարույթ է հարուցում, այնուհետև տվյալը հավաքագրողից տեղեկություն ստանում և որոշում կայացնում: Վերջերս գործակալության կողմից  մի քանի որոշումներ կայացվել դասարաններում տեսանկարահանումների հետ կապված և նշվել են անձի տվյալների պաշտպանության մասով խախտումները»,-նշեց Հովհաննիսյանը:

 Նա ասաց, որ այս աշխատաժողովի նպատակն է պարզել, թե որքանով սպառիչ է աշխատում  հավաքագրվող անձնական տվյալների պաշտպանության օրենքը տեսահսկման մասով:

«Մենք այս ոլորտում ունենք խնդիրներ, որոնք դեռևս լուծված չեն օրենքով, և եթե տեսահսկման ինչ-որ տեղեկություն  հավաքագրվի հետագայում դրա պաշտպանության հետ կապված հարցերը բարձրացնելիս, խնդիրներ կարող են առաջանալ: Պետք է օրենքով սպառիչ պատասխան տրվի, թե որ դեպքերում անձը կարող է տեսանկարահանվել»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

2015-16 թվականներին Անձնական տվյալների  գործակալությունը խորհրդատվություն է տրամադրվել 251 անձանց, այդ թվում՝ 175 իրավաբանական անձանց, 16 քաղաքացու, 4 լրագրողի, 53 պետական մարմինների, 2 ՀԿ-ի ներկայացուցիչների և մեկ միջազգային կազմակերպության:

 ԵՄ հայաստանյան պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանի խոսքով՝  որոշ վայրերում տեսանկարահանման սարքերը անհրաժեշտ են, սակայն, դրա հետ մեկտեղ, անպայման պետք է պաշտպանված լինեն անձնական տվյալները:

«Անձնական տվյալների պաշտպանությունը և տեսահսկումը» թեմայով երկօրյա աշխատաժողովն անց է կացնում ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը՝ Եվրոպական Հանձնաժողովի հետ համագործակցությամբ:

2015 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, որով կարգավորում են բոլոր տեսակի պետական եւ մասնավոր կառույցների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալներ մշակելու (հավաքելու), դրանց նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու կարգն ու պայմանները:
Օրենքի ընդունումից հետո հիմնվել է դրա կիրառումն ապահովող կառույցը՝ ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, որը ՀՀ վարչապետի որոշմամբ ղեկավարում է Շուշան Դոյդոյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am