Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Մեդվեդեւը կարեւորել Է ՍԾՏՀ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ համագործակցության կարգավորումը

Մեդվեդեւը կարեւորել Է ՍԾՏՀ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ համագործակցության կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինտեգրացիոն գործընթացների համար Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրներին անհրաժեշտ Է կարգավորել գործընկերությունը միջազգային մյուս կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի եւ Շանհայի համագործակցության կազմակերպության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, որն այսօր Ստամբուլում ելույթ Է ունեցել ՍԾՏՀ-ի գագաթնաժողովում:
«Մեր երկրներից յուրաքանչյուրը կոոպերացման իրական հնարավորություններ ունի, մենք մասնակցում ենք առեւտրի ընթացակարգերի դյուրացման, ճյուղային համագործակցության համաձայնագրերի: Ռուսաստանն աշխատում Է մի քանի ձեւաչափով: Մենք զարգացնում են Եվրասիական տնտեսական միությունը՝ անարգել միջավայր ստեղծելով ապրանքների տեղաշարժման համար: Մեր միությունը բաց Է փոխգործակցության համար»,-ընդգծել Է Մեդվեդեւը:
Նա նշել Է, որ ավելի վաղ ազատ առեւտրի գոտի Է ստեղծվել Վիետնամի եւ մի շարք այլ պետությունների հետ, ինչի կապակցությամբ անհրաժեշտ Է ընդհանուր տարածք կառուցել ինտեգրացիոն բոլոր միավորումների համար, ներառյալ Եվրասիական գործընկերությունը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը եւ այլ կազմակերպություններ:
«Ելնելով այս իրողություններից՝ մեր կազմակերպությունը կարող Է ավելի խորը ներգրավվել տարածաշրջանային կոոպերացման համակարգում: Հարկավոր Է ամուր փոխգործակցություն հաստատել միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների, բանկերի, հիմնադրամների հետ, դրանց հիման վրա ձեւավորել լիարժեք ծավալուն գործընկերություն»,-ընդգծել Է Մեդվեդեւը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am