Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում կֆինանսավորվի Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագիրը

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում կֆինանսավորվի Հայոց ցեղասպանության մասին 
կրթական ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոն հայտարարել է նահանգի սենատի կրթության բյուջետային ենթահանձնաժողով 16 մլն ԱՄՆ դոլար ավելացնելու մասին, որով կֆինանսավորվի պատմասոցիալական գիտությունների կրթական ծրագիրը, որը ներառելու է կրթական ծրագրեր Հայոց ցեղասպանության ու պատմական այլ կարևոր դեպքերի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

«Ես հպարտ եմ, որ օգնել եմ շարունակել ջանքերը՝ ապահովելու ճշգրիտ ու համապատասխան կրթություն Կալիֆորնիայի ուսանողների համար: Ես հատկապես ուրախ եմ, որ այս բյուջետային հատկացումները ներառում են Հայոց ցեղասպանության մասին կրթական չափորոշիչների կիրառում: Հայոց ցեղասպանության մասին պատմական տեղեկությունները համաշխարհային պատմության ողբերգական ու կարևոր մասն են, որոնք շարունակում են առերեսվել ժխտման ու կազմակերպված ընդդիմության հետ: Մեր դպրոցներում դրանց ուսուցումը տեղին է»,- ասել է Պորտանտինոն:

Նախորդ տարի Կալիֆորնիայի սենատի կրթական հանձնաժողովը ընդունել էր նոր պատմասոցիալական գիտության կրթական ծրագիր, որն ուղեցույցներ էր պարունակում հանրային դպրոցների ուսուցիչների համար: Դա նպաստել է Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածության մակարդակի զգալիորեն բարձրացմանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am