Սիրիայի բանակը ոչնչացրել է ԻՊ-ի պարագլուխներից մեկին. Reuters
13:46, 24 Մայիս 2017
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի բանակը ոչնչացրել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին, որը պատասխանատու Էր մարտական գործողություններ վարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով սիրիական հեռուստատեսությանը:
Ըստ նրա տեղեկատվության՝ Աբու Մուսաբ ալ Մասրի անունով զինյալը ոչնչացվել Է Հալեպի նահանգում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում