Համազգայինի Նյու Յորքի գլխամասն Արցախի զինուժին կնվիրաբերի 15 հազար ԱՄՆ դոլար
16:02, 24 Մայիս 2017
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համազգային հայ կրթական և մշակութային միության Նյու Յորքի գլխամասը հայտարարել է, որ Համազգայինի 50-ամյակին նվիրված փառատոնի ժամանակ հավաքված 15 հազար ԱՄՆ դոլարը նվիրաբերելու է Արցախի զինված ուժերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Armenian Weekly-ն:
Մայիսի 4-7-ը տեղի ունեցած 50-ամյակի միջոցառումների ժամանակ կազմակերպվել են ցուցադրություններ, քննարկումներ ու մշակութային ծրագրեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում