Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Գագիկ Մինասյանը դրական է գնահատում Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության աշխատանքը

Գագիկ Մինասյանը դրական է գնահատում Կարեն Կարապետյանի ղեկավարած 
կառավարության աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը դրական է գնահատում Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության աշխատանքը և գտնում է, որ առնվազն 1-2 տարի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի հասարակությունն զգա դրական փոփոխությունների արդյունքները: Այս մասին Գագիկ Մինասյանն ասաց մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

«Առկա խնդիրները լուծելու համար ոչ միայն հետևողականություն է անհրաժեշտ, այլ նաև ժամանակ, որպեսզի հասարակությունն զգա փոփոխությունները: Հարկավոր է տևական հետևողականությամբ աշխատանք կատարել, իսկ   որպեսզի հասարակության այս կամ այն շերտի համար այդ աշխատանքի արդյունքը տեսանելի լինի, կարծում եմ, առնվազն 1-2 տարի ժամանակ է անհրաժեշտ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Մինասյանը:

Նրա խոսքով` Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունն այս ընթացքում հետևողական աշխատանք է տարել առկա խնդիրներին լուծում տալու ուղղությամբ, սակայն ժամանակը քիչ էր, որպեսզի քաղաքացիներն զգային դրական փոփոխությունները:

Գագիկ Մինասյանը նաև ընդգծեց, որ կառավարության նոր կազմի ձևավորման վերաբերյալ հարցերը դեռ քննարկումների փուլում են:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am