Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Սպառողական վարկերը Հայաստանում աճել են 4.3 տոկոսով

Սպառողական վարկերը Հայաստանում աճել են 4.3 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2016 թվականին տնային տնտեսությունների վարկավորման առավել ակտիվ ուղղությունը շարունակել է մնալ սպառողական վարկավորումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած 2016 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունը, նախորդ տարվա ընթացքում գրանցվել է սպառողական վարկերի 4.3% աճ, որին նպաստել են կենցաղային և համակարգչային տեխնիկայի, ոսկու գրավով վարկերի աճը համապատասխանաբար 28.7%-ով և 4.6%-ով: Ավտովարկերը և քարտային վարկերը նվազել են համապատասխանաբար 38.8%-ով և 2.2%-ով: Սպառողական վարկավորման կառուցվածքում շարունակել են գերակշռող մասնաբաժին ունենալ քարտային (36.1%) և ոսկու գրավով վարկերը (23.8%):

Ընդհանուր առմամբ, սպառողական վարկերի պայմանների և ընթացակարգերի` նախորդ տարվա երրորդ եռամսյակից սկսված դյուրինացման միտումները պահպանվել են նաև 2016 թվականին` պայմանավորված բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների միջև մրցակցության աճով, ինչպես նաև բանկերի կողմից իրականացված կապիտալի համալրումների արդյունքում ձևավորված իրացվելիության աճով: Մեղմացումները վերաբերում են վարկավորման գրեթե բոլոր ուղղություններին` ժամկետայնությանը, վարկարժանության գնահատմանը, ոչ տոկոսային վճարների սահմանմանը, ինչպես նաև վարկ/գրավ հարաբերակցությանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am