Հայաստանից արտահանվել է 9843 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն
15:12, 16 Փետրվար 2018
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունից փետրվարի 16-ի դրությամբ ընդհանուր առմամբ արտահանվել է 9843 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8043 տոննայի դիմաց: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն (շուրջ 9000 տոննա), նաև Վրաստան, Բելառուս, ԱՄԷ և Ռումինիա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում