Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը հումանիտար գործընթացների վերաբերյալ քննարկում է կազմակերպել

ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը հումանիտար գործընթացների վերաբերյալ 
քննարկում է կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը հունիսի 19-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպեց պանելային քննարկում հումանիտար գործընթացների վերաբերյալ:

Ինչպես Նյու Յորքից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հանդիպմանը քննարկվել է սոցիալական մեդիայի, հրատապ տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների դերը ճգնաժամերից տուժած բնակչությանը ներգրավման հարցում:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մհեր Մարգարյանը, ով ընդգծեց, որ ճգնաժամային գոտիներում գտնվող համայնքների հետ արդյունավետ փոխգործակցությունը կարևոր առաջնահերթություն է հումանիտար գործընթացների համակարգման տեսանկյունից: Նա նշեց, որ ՄԱԿ-ը պետք է անի ավելին տուժած բնակչությանը ներգրավելու և նրանց ձայնն ավելի լսելի դարձնելու համար:

Միջոցառմանը ներկա էր լրագրող և բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով ներկայացնելով իր օրինակն, անդրադարձավ լրագրողների և սոցցանցերի ակտիվիստների նկատմամբ բռնություններին ու սպառնալիքներին, ինչպես նաև հակամարտության գոտիներ մուտք գործելու հետևանքով հետապնդումներին։

Քննարկմանը մասնակցել են Կարմիր խաչի և Կարմիր մահիկի հասարակությունների միջազգային ֆեդերացիայի, ՄԱԿ-ի Հումանիտար գործերի համակարգման գրասենյակի ներկայացուցիչներ և այլ անձինք: Նրանք խոսել են այն ուղիների մասին, որոնց միջոցով թվային տեխնոլոգիաները կարող են օգնել բարելավելու և կոնսոլիդացնելու հումանիտար դերակատարների աշխատանքը:

Միջոցառմանը մասնակցում էին ՄԱԿ անդամ-երկրների և ՄԱԿ-ի գործակալությունների, ակադեմիական շրջանակների և քաղաքացիական  հասարակության ներկայացուցիչներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am